Ինչպե՞ս Ahrefs-ը կարող է նպաստել կայքի դիրքերի բարձրացմանը

0
516

Ahrefs-ն ունի մի շարք միջոցներ` խթանելու Ձեր SEO/մարքեթինգային ջանքերը: 

Մի քանի տարի առաջ Ahrefs blog-ը բավականին հեռու էր հայտնի բլոգ լինելուց: Չնայած յուրաքանչյուր շաբաթ երեք հոդված թողարկելուն և բլոգգինգի լավագույն պրակտիկային հետևելուն, թրաֆիքն անփոփոխ էր: Սակայն, ռազմավարությունը փոփոխելուց հետո, անգամ շաբաթական 1-2 հրապարակում կատարելու դեպքում բլոգի թրաֆիքն ունեցավ աննախադեպ աճ: 

Ինչպե՞ս են հասել նման արդյունքի: 

Այս հոդվածում միասին ուսումնասիրելով Ahrefs-ի հնարավորությունները՝ կստանանք վերը նշված հարցի պատասխանն ու մի շարք նոր տեղեկություններ, որոնք կնպաստեն կայքի դիրքերի բարձրացմանը:

1. Գտեք low-hanging քոնթենթ հնարավորություններ հետևելով Ձեր մրցակցի՝ բարձր թրաֆիք ունեցող էջերին 

Ahrefs blog-ը SERP-ում մրցակցում է շատ այլ SEO բլոգների հետ, ինչպես օրինակ Brian Dean-ի Backlinko-ն: 

Արդյո՞ք լավ չէր լինի, եթե կարողանայիք պարզել թե Brian-ի որ հրապարակումներից է գալիս իր թրաֆիքի մեծ մասը: Դա կարող եք իմանալ պարզապես օգտագործելով Ahrefs-ի Site Explorer գործիքը.

Site Explorer > enter competing domain > Top pages

Ահա Brian-ի լավագույն արդյունքներ ունեցող էջը, որը կազմում է իր բլոգում կատարված ամբողջ օրգանական որոնման թրաֆիքի 21% -ը:

Այնուամենայնիվ Դուք ոչ միայն կկարողանաք օգտագործել Site Explorer-ը Ձեր մրցակիցների լավագույն արդյունքներ ունեցող էջերը բացահայտելու համար, այլ նաև կկարողանաք գտնել թե նրանց էջերից որոնց ավելի հեշտ կլինի գերազանցել:  

Դրա համար անհրաժեշտ է օգտագործել Competing Domains-ը Ahrefs-ի Site Explorer-ում, որպեսզի գտնեք Ձեր մրցակիցների ցուցակը.

Site Explorer >  enter your site > Competing Domains

Site Explorer-ում կարող եք նաև կատարել prefix search: Օրինակ՝  գրել ahrefs.com/blog, որպեսզի գտնեք այն կայքերը, որոնք մրցակցում են միայն այս բլոգի քոնթենթի հետ:

Ստորև նշված տեսանյութում կարող եք սովորել թե ինչպես գտնել այն էջերը, որոնք ձեր մրցակիցներին օրգանական որոնման թրաֆիք են ուղարկում.

2. Պարզեք թե ինչպես են Ձեր մրցակիցները ձեռք բերում backlink-եր

Եթե Դուք պարզեք թե ինչպես են Ձեր մրցակիցները ձեռք բերում backlink-եր, ապա հավանաբար Դուք էլ կկարողանաք կրկնել նրանց ռազմավարությունը:

Site Explorer > մուտք գործեք մրցակցի կայք

Բացահատելով Overview-ն, Backlink-երը և Referring Domain-ները Site Explorer-ում, Դուք կարող եք կարճ ժամանակահատվածում հասկանալ link building ռազմավարությունը, որը գործում է Ձեր մրցակցի համար: 

 Դուք կարող եք ավելին իմանալ Ձեր մրցակցի backlink profile-ի և link building ռազմավարության մասին գտնելով իրենց ամենաշատ linked-to էջերը.

Site Explorer > enter a competitor’s site > Pages > Best by links

Best by links-ը թույլ է տալիս Ձեզ՝ տեսնել թե որ տեսակի քոնթենթն է ստանում հղումներ, որի արդյուքնում էլ կկարողանաք ստեղծել “linkworthy” գրառումներ և անգամ գերազանցել Ձեր մրցակիցներին:  

3. Ստացեք նոր backlink-երի հնարավորություններ autopilot-ում՝ օգտագործելով Alerts-ը

Ցանկանու՞մ եք ամեն օր գտնել նոր backlink-երի հնարավորություններ autopilot-ում: 

Երբեմն մարդիկ գրում են Ձեր բրենդի մասին, սակայն չեն ցանկանում հղում կատարել դեպքի Ձեր վեբ կայք: Ahrefs Alerts-ի շնորհիվ Դուք կարող եք ավտոմատ կերպով գտնել brand mention-ները.

Alerts > mentions > add alert > brand term(s)

Այս հնարավորության միջոցով Դուք կարող եք ստուգել՝ արդյոք նրանք հղում կատարել են թե ոչ:

Բացի այդ Դուք նաև կարող եք հետևել նոր էջերի, որոնք նույն կերպ նշում են ոչ թե Ձեզ, այլ Ձեր մի քանի մրցակից բրենդներին.

Alerts > mentions > add alert > competitor brand term(s)

4. Գտեք այն SEO խնդիրները, որոնք վնասում են Google-ում Ձեր վեբ կայքի գործունեությանը 

Արդյո՞ք կան պարզ տեխնիկական SEO-ի խնդիրներ, որոնք խանգարում են Ձեր կայքի գործունեությանը: 

Եկեք պարզենք Ahrefs Site Audit-ի միջոցով.

Site Audit > new project > enter details > create project

Այս գործիքը կկատարի live crawl և կբացահայտի Ձեր վեբ կայքի հետ կապված բոլոր խնդիրները: 

Քանի որ Site Audit-ը բավականին ընդգրկուն և բազում հնարավորություններով լի գործիք է, խորհուրդ է տրվում սկսել Health Score-ից՝ տեսնելու թե որքան «առողջ» է Ձեր վեբ կայքը:

Այնուհետև կարող եք ուսումնասիրել կոնկրետ խնդիրներ, ինչպես օրինակ՝ բացակայող HTML tag-երը.

Site Audit > project > crawl > overview > scroll to HTML tags and content 

Սա Ձեզ կզգուշացնի ցանկացած բացակայող meta title-ի և description tags-ի մասին: Այն նաև ցույց կտա թե արդյոք դրանք չափազանց երկար են, թե չափազանց կարճ: 

Այն ստուգում է մի շարք տարբեր խնդիրներ յուրաքանչյուր crawl-ի ընթացքում: Այսպիսով Դուք կկարողանաք տեսնել Ձեր կայքի հետ կապված ցանկացած խնդիր.

Overview > actual issues

Պարզապես աշխատեք առաջինը կենտրոնանալ ամենակարևորների վրա. օգտագործեք Site Audit-ի ֆիլտրները (errors, warnings, notices): Սկսեք “errors” -ից, այնուհետև անցեք “warnings”-ին և վերջապես՝  “notices”-ին:

5. Հետևեք Ձեր կայքի դիրքերի բարելավման պրոգրեսին՝ Rank Tracker-ի միջոցով

Իսկ Դուք գիտեի՞ք որ Ahrefs-ի հոդվածը “SEO audit”-ի համար 1-ին հորիզոնականում է հայտնվել 2018թ.-ի մայիսի 3-ից:

Սա ընկերության համար մի շարք կարևոր keyword-ներից մեկն է, որին մասնագետները հետևում են Ahrefs Rank Tracker-ում:

Rank Tracker-ը թույլ է տալիս Ձեզ՝ ավելացնել այն keyword-ները, որոնցով ցանկանում եք բարձր դիրքեր գրավել և հետևել Ձեր օրական/շաբաթական առաջընթացը ցանկացած տեղանքի համար:

Rank Tracker-ը նաև թույլ է տալիս Ձեզ՝ ուշադրություն դարձնել 13 SERP հնարավորություններին, որոնք գուցե SERP-ում ներկայացվեն այն keyword-ների համար, որոնց Դուք հետևում եք.

Rank Tracker > project > overview > SERP features

Մրցակիցների դեպքում կարող եք փորձել սա. 

Rank Tracker > Competitors > Pages

6. Կարգավորեք Ձեր կոտրված backlink-երը՝ “link juice”-ը պահպանելու համար

Պատկերացրեք, որ չափազանց մեծ աշխատանք եք տանում, որպեսզի ստեղծեք բարձր որակի հղումներ դեպի Ձեր կայք և հետո կորցնում եք այդ ամենը չգիտակցելով, որ կայքում ունեք կոտրված էջեր և հղումներ: Սա վատնում է ավելորդ ժամանակ, ջանք և ինչու ոչ նաև գումար:

Բայց պետք չէ հուսահատվել, քանի որ Ahrefs-ը լուծում է առաջարկում նաև այս խնդրին: Կոտրված էջերը և backlink-երը սովորաբար շատ հեշտ են շտկվում: Դուք միայն պետք է գտնեք դրանք.

Site Explorer > enter your site > Best by links > add 404 filter

Սա Ձեզ ցույց կտա ցանկացած կոտրված էջ՝ backlink-ների քանակի կողքին: Դուք կարող եք պահպանել “link juice”-ը, որը դուք ստանում եք այս բոլոր հղումներից, վերականգնելով կոտրված էջը:

Սակայն կարևոր է նաև չմոռանալ կոտրված outbound հղումների մասին, քանի որ դրանք նույնպես վատնում են “link equity”-ն: Ահա ինչպես կարող եք գտնել դրանք.

Site Explorer > enter your site > Outgoing links > Broken links

Կոտրված հղումներ գտնելու և կարգավորելու մասին ավելին իմանալու համար սեղմեք այստեղ:

Իրականում Ahrefs-ն ունի շատ ու շատ այլ հնարավորություններ ու գործիքներ, որոնք Դուք անշուշտ կցանկանաք օգտագործել: Այսօր ուսումնասիրելով լավագույն 6 գործիքները հուսով ենք, որ Դուք արդեն իսկ ունեք 6 լավագույն եղանակ` օգտագործելու Ahrefs-ն ու անսահման մոտիվացիա՝ ինքնուրույն բացահայտելու մյուս հնարավորույթուններն ու գործիքները: