Տեխնիկական SEO. ուղեցույց սկսնակների համար

0
119

Տեխնիկական SEO-ն այն գործընթացն է, որի արդյունքում որոնողական համակարգի spider-ները կարողանում են արդյունավետ crawl անել Ձեր կայքում առկա content-ը։ Շատ կարևոր է, որ crawling-ի ընթացքում spider-ը չհանդիպի որևէ տեխնիկական խնդրի, հառկառակ դեպքում, հնարավոր է կարևոր էջեր դուրս մնան դիրքավորման գործընթացից։

Ո՞րն է տեխնիկական SEO-ի կարևորությունը:
Դուք կարող եք ստեղծել համացանցի լավագույն content-ը Ձեր ոլորտում, բայց վատ տեխնիկական SEO-ի պարագայում Ձեր աշխատանքը կարող է ակնկալվող արդյունքը չտալ։ Երբեք, ոչ մի պարագայում մի անտեսեք այն։ 

Տեխնիկական SEO-ի կարևոր մասերը

  1. Համոզված եղեք, որ Google-ը գիտի, թե ինչպես crawl անել Ձեր կայքը։ Crawling-ի ընթացքում Google-ի բոտը գտնում է Ձեր կայքի տարբեր էջեր ու ավելացնում դրանք հիմնական index-ում։ Եթե Googlebot-ը չկարողանա crawl անել, նշանակում է չի կարող նաև դիրքավորել կայքը։

    Որպեսզի պարզեք՝ արդյոք Ձեր կայքի տվյալ էջն արդեն ինդեքսավորվել է Google-ի կողմից թե ոչ, կարող եք օգտագործել Google URL Inspection գործիքը։ Եթե տվյալ էջը դեռ չի դիրքավորվել, ապա կտեսնեք error code, որն էլ նշանակում է, որ կայքում կան խնդիրներ, և պետք է լուծել դրանք։

    Ստորև կարող եք տեսնել ամենատարածված խնդիրները, որոնց պատճառով կայքի էջերը չեն ինդեքսավորվում Google-ի կողմից.

    – Վստահ եղեք որ ոչ մի կարևոր էջ չի բլոկավորվում robots.txt ֆայլի միջից,
    – Վստահ եղեք, որ կայքում չունեք ոչ մի orphan էջ (չունի ոչ մի ներքին backlink), որը հավելյալ դժվարություն է հաղորդում որոնողական համակարգի bot-ին՝ Ձեր կայքը crawl անելու ընթացքում,
    – Վստահ եղեք, որ տվյալ էջը ներառված է կայքի sitemap.xml ֆայլի մեջ,
    – Վստահ եղեք որ էջն իր HTML կոդի մեջ չունի noindex tag, եթե իհարկե, Դուք չեք ավելացրել այն։

  2. Համոզվեք որ չունեք duplicate content Ձեր կայքում։

    Duplicate են համարվում այն էջերը, որոնք պարունակում են ամբողջությամբ կամ գրեթե նույն content-ը։ Երբ bot-ը տեսնում է նմանատիպ էջեր, դժվար է դառնում վերջինիս համար հասկանալ՝ ո՞րն է հարկավոր crawl անել և դիրքավորել։ Հիմնականում որոնողական համակարգն ընտրում է այդ երկու էջերից ամենալավը և դիրքավորում (եթե էջը չունի այլ SEO-ական խնդիրներ):

    Duplicate content-ի խնդիրը լուծելու համար մի քանի ճանապարհ կա, որոնցից են.

    Canonical tag-ի օգտագործումը, որի միջոցով Google-ին ազդակ ենք ուղարկում, թե որ էջն է պետք դիրքավորել,
    301 redirect-ների կիրառումը, որի միջոցով ուղղորդում ենք մեկ էջը մյուսի վրա,
    URL-ի մեջ մեծատառերի և փոքրատառերի կիրառումը, որի միջոցով տարբերակում ենք դնում երկու նման էջերի միջև։

    Duplicate content-ի խնդիրները պարզելու համար կարող եք օգտվել Screaming Frog, Ahrefs, Siteliner կամ այլ SEO գործիքներից։

    3. Կայքի արագությունը Google դիրքավորման ամենակարևոր գործոններից մեկն է հանդիսանում։ Կայքերը, որոնք արագ են load լինում, միտված են ունենալու ավելի բարձր դիրքեր որոնողական համակարգի արդյունքների էջում։

    Կայքի արագությունը հասկանալու համար կարող եք օգտագործել Google-ի PageSpeed Insights գործիքը։ Արագության հետ կապված խնդիրները հիմնականում լուծվում են ծրագրավորողի և SEO մասնագետի միջամտությամբ։

    Նշենք նաև, որ կայքի արագությունը համարվում է Core Web Vitals-ի կարևոր մաս, որն էլ մեծ խստությամբ վերահսկվում և հաշվի է առնվում Google-ի կողմից։

    4. Google-ը տարիների ընթացքում որոշում է կայացրել դարձնել օնլայն օգտատերերի միջավայրն ավելի հարմարավետ։ SEO-ում վերջինիս խնդիրը լուծվում է կայքը secure դարձնելու ճանապարհով։ HTTP-ն այն պրոտոկոլն է, որով հարցում ենք ուղարկում համացանցին՝ ներկայացնել մեզ տվյալ կայքի պարունակությունը։ HTTPS-ը նույնպես պրոտոկոլ է, բայց վերջին S տառը նշանակում ՝ secure, այսինքն, տրամադրել secure connection՝ տվյալ կայքը տեսնելու համար։

    Ժամանակի ընթացքում HTTPS-ը դասվեց պարտադիր գործոններից մեկը՝ SEO-ում որևէ հաջողության հասնելու համար։ Այն կայքերը, որոնք ալգորիթմի թարմացումից հետո դեռ չունեին HTTPS-ն ինտեգրած իրենց կայքին, սկսեցին տեսնել դիրքերի անկում, իսկ նրանք որ ունեին, տեղի ունեցավ բարելավում։

    Այնպես որ, եթե դեռ չունեք ինտեգրած HTTPS-ը Ձեր կայքում, արեք այն հենց հիմա։

    5. Համոզվեք որ կայքը mobile սարքավորուների վրա անխափան է աշխատում։ Քանի որ օնլայն թրաֆիքի 70% և ավելին այլևս mobile-ից է գալիս, պարտադիր է ունենալ լավ աշխատող կայք mobile սարքավորումների վրա ևս։

    Նաև, Google-ը mobile first ինդեքսացիայի թարմացում է կատարել իր ալգորիթմում մի քանի տարի առաջ, ինչը նշանակում է, որ կայքը դիրքավորելուց առաջ նախ ուսումնասիրվում է կայքի լիարժեք աշխատանքը mobile-ի, և հետո միայն desktop-ի վրա։

    6. Metadata-ի, Alt tag-երի և URL-ների կառուցվածքի ճիշտ կիրառությունը ևս մտնում է տեխնիկական SEO-ի կազմի մեջ։

    Metadata-ն պետք է լինի գրված կանոններին համապատասխան։ Meta description-ը պիտի նկարագրի տվյալ էջը 2-3 նախադասությամբ, լինի առավելագւյնը 160 նիշ և ցանկալի է, որ պարունակի target keyword-ն իր մեջ։ Meta title-ը պետք է լինի մինչև 60 նիշ, և չմոռանանք, որ SERP-ում օգտատերն առաջինը տեսնում է Ձեր կայքի title-ը։ Այն պիտի լինի գրավիչ, որպեսզի օգատերը սեղմի հենց Ձեր կայքի արդյունքի վրա։ Իսկ URL-ների ճիշտ կիրառումը կօգնի որոնողական համակարգերին ունենալ հստակ պատկերացում Ձեր կայքի կառուցվածքի մասին։

    Alt tag-երը գրվում են HTML կոդի մեջ՝ նկարներին կից, և bot-երին ներկայացնում են նկարների նշանակությունը։ Չէ՞ որ bot-ը չի հասկանում թե հստակ ինչ է պատկերված նկարի մեջ, և նրան հարկավոր է ներկայացնել նկարի պարունակությունը։

    Տեխնիկական SEO-ն համարվում է SEO-ի անբաժանելի մասը, և որքան մեծ ուշադրություն դարձնենք դրա ճիշտ կիրառությանը, այնքան հավանական կլինի լավ դիրքերի գրավումը SERP-ում։