Ինչպե՞ս կարելի է մեծացնել կայքի թրաֆիքը բլոգի միջոցով

0
131
Increase traffic with blog

Բլոգը մեծ ծավալով տեղեկություն է՝ այն, ինչի կարիքը մարդիկ ամենաշատն ունեն այսօր։ Մենք <<գուգլում ենք>> գրեթե ամեն ինչ՝ ինչով հետաքրքրված ենք, ինչն ուզում ենք ավելի մանրամասն ուսումնասիրել կամ գտնել։ 

Եթե անգամ տվյալ պահին որևէ հստակ բան չենք փնտրում, ուզում ենք կարդալ ու իմանալ նոր ու հետաքրքիր տեղեկություններ, ծախսել մեր ժամանակը առավել արդյունավետ։

Հետևաբար՝ վարել բլոգ, նշանակում է մի քայլ ավել մոտենալ մարդկանց հետաքրքրություններին, և տալ նրանց մոտիվացիա մեր կայք այցելելու համար։ Իսկ վարել թիրախավորված լսարանի համար հստակ ռազմավարությամբ բլոգ՝ նշանակում է հասնել թրաֆիքի ավելացման բինգո կետին։

Ստորև կարդացեք  այն քայլերի մասին, որոնք կօգնեն բարելավել Ձեր բլոգը։

Օգտագործեք գրավիչ և խոսուն headline-ներ

Այստեղ շատ կարևոր է վերնագրի գեղեցկությունով չտարվել այնքան, որ այն հեռվանա հոդվածի բովանդակությունը նկարագրելու իր հիմնական նպատակից։

Վերնագիրը պետք է լինի լսարանի search intent-ի և գրված տեքստի նկարագրության ոսկե միջին կետում։ Այլ կերպ ասած՝ վերնագիրը պետք է հնարավորինս գրավիչ բառերով նկարագրի տեղեկությունը, որը կայքի այցելուն գտնելու է բլոգի տվյալ հրապարակման մեջ։

Դուք կարող եք կայքի պոտենցիալ այցելու կորցնել թե՛ չափազանցված վերնագրի, թե՛ անշուք ու ոչինչ չասող վերնագրի դեպքում։ Հետևաբար, խուսափեք նաև չոր ու զուտ նկարագրողական վերնագրերից։

Պատասխանեք այն հարցերին, թե ում կհետաքրքրի հոդվածը և ինչ նպատակով, ու կստանաք Ձեր թիրախային լսարանի համար ամենագրավիչ վերնագիրը։

Հասկացեք և վերլուծեք Ձեր լսարանին

Հատկապես այն դեպքերում, երբ կայքը զուտ բլոգ չէ, այլ վաճառում է  ապրանք կամ ծառայություն, Ձեր նպատակը պետք է լինի ավելին, քան պարզապես որակյալ ու հետաքրքիր տեղեկության տրամադրումը կայք այցելողներին։

Լավ ուսումնասիրեք Ձեր թիրախային լսարանին և բլոգի ռազմավարությունը մշակելիս միքսեք այն, ինչ ակնկալում է լսարանը Ձեզնից, և Դուք՝ լսարանից։

Օրինակ՝ եթե ապրանք եք վաճառում, ընտրեք թեմաներ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կներկայացնեն ապրանքի օգտակարությունը, հատկանիշները, և այլն։ Այնուհետև կարող եք ներքին հղումներով ընթերցողին ուղղորդել իրեն հետաքրքրող վաճառքի էջ։

Դա Ձեզ թույլ կտա միաժամանակ մեծացնել վաճառքները և տրամադրել լսարանին իրենց հետաքրքրող տեղեկություն։ Երկկողմանի փոխշահավետ իրավիճակ։ ։)

Օգտագործեք topic generator-ներ

Թեմաները Ձեր ուղեղում կարող են ժամանակ առ ժամանակ <<վերջանալ>>, և դա նորմալ է։ 

Նման դեպքերում դիմեք topic generator-ներին, թող հուշեն՝ ինչի մասին լինի Ձեր մյուս գրառումը։

Ահա մի քանիսը՝ HubSpot, Portent, Build your own blog, Content Row, BuzzSumo, և այլն։ Նման գործիքները շատ են,որոնք հեշտությամբ կգտնեք topic generators որոնելով։

Ներշնչվեք մեկնաբանություններից նոր գաղափարների համար

Համացանցի միաժամանակ լավ և վատ կողմն այն է, որ մեծամասամբ բոլորը գրում են՝ ինչ մտածում են։ Կարդացեք  Ձեր լսարանի արձագանքները մեկնաբանություններում, հարցեր տվեք, կարծիք հարցրեք։

Մարդկանց ուղղակի կարծիքներից ավելի լավ անալիտիկ գործիք չկա։

Մեկնաբանություներից Դուք կարող եք հասկանալ Ձեր  բլոգի առավելություններն ու թերությունները։ Օրինակ՝ եթե որևէ հրապարակում շատ հարցեր է առաջացրել, կարող եք անդրադառնալ նույն թեմային հաջորդ հրապարակումներում ավելի մանրամասն։ 

Մեկաբանություններից կարող եք հասկանալ՝ արդյոք ճիշտ ուղղու վրա եք, և որ թեմաները կամ քոնթենթ ոճերն են ավելի դուր գալիս լսարանին։ 

Մյուս կողմից, արձագանքները հաշվի առնելով՝ Դուք դրական էմոցիաներ ու կարևորության զգացում կհաղորդեք Ձեր լսարանին, կխրախուսեք ակտիվությունը և երկարաժամկետ կապը Ձեր բրենդի հետ։

Օգտագործեք բանալի բառեր

Բանալի բառերի կիրառումը SEO-ում հաջողության հասնելու քայլերից մեկն է, որն էլ կօգնի ավելացնել Ձեր կայքի թրաֆիքը օրգանիկ ձևով։ Այսինքն՝ Google-ն ինքը կօգնի, որպեսզի Ձեր հրապարակումը տեսնեն թեմայով հետաքրքրված օգտատերերը։

Իրականում՝ բանալի բառեր գտնելը հեշտ ու տրամաբանական  պրոցես է, եթե Դուք գրում եք թեմայի մասին, որից լավ տեղյակ եք։ Բանալի բառերը հենց Ձեր լսարանի հիմնական հետաքրքրության շարադրված տարբերակն են, կամ Ձեր ոլորտի ամենատարածված թեմաները տվյալ պահին։ Այդ պատճառով, բանալի բառեր գեներացնող գործիքների արդյունքներից հիմնականում չեք զարմանա։

Ահա մի քանի նման կայքեր, որոնք կօգնեն Ձեզ առանձնացնել բանալի բառերը՝ տեքստում, վերնագրերում, և meta-նկարագրություններում օգտագործելու համար։

Այստեղ կարևոր է նշել, որ ինչքան երկար բանալի բառերի վրա կարողանաք կենտրոնանալ, այնքան մեծ է հաջողության հավանականությունը։ Երկար են համարվում 3-ից ավելի բառ պարունակող բանալի բառերը։

Ակտիվացրեք բլոգի մասին ինֆորմացիան սոցիալական կայքերում

Եվ խոսքը միայն գովազդի մասին չէ։ Ուղղորդեք Ձեր անձնական կամ աշխատանքային էջերի հետևորդներին դեպի կայքի ամենահետաքրքիր թեմաներով հրապարակումները։ Բացի կոնկրետ էջերի թրաֆիքից, դա լավ հնարավորություն է ծանոթացնելու կայք այցելողներին ընդհանուր բլոգի հետ։

Կարծում եմ, ոչ ոք դեմ չէ անընդհատ ստանալ թարմացումներ և նորություներ իրեն հետաքրքրող ոլորտների վերաբերյալ՝ գործադրելով մինիմալ ջանքեր։ Հետևաբար, եթե Ձեր բլոգը դիզայնով, քոնթենթով և հարմարավետությամբ գրավի սոցիալական էջերից եկած այցելուներին, նրանք մեծ հավանականությամբ կարող են բաժանորդագրվել նոր հրապարակումները հետագայում ստանալու համար։ 

Այլ տարբերակով, նրանք կարող են ուղղակի ֆիքսել Ձեր բլոգը՝ որպես ոլորտի հետաքրքիր բլոգ, և ժամանակ առ ժամանակ վերադառնալ։

Դուք կարող եք կիսվել բլոգի նոր հրապարակումներով սոցիալական էջերում՝ ընտրելով ամենահետաքրքիր ու տարածված թեմաները։ Կամ կարող եք օգտագործել IFTTT և նման այլ գործքիներ, բլոգի բոլոր նոր հրապարակումներով սոցիալական էջերում ավտոմատ կիսվելու համար։

Մարդիկ շատ ժամանակ են անցկացնում սոց․ էջերում։ Բաց մի թողեք հնարավորությունը։

Ամփոփենք

Անընդհատ թարմացվող բլոգը կայքին <<կենդանություն>> հաղորդելու լավագույն տարբերակներից է։ Կայքերը մեծամասամբ ստատիկ են։ Այսինքն՝ էջերի մեծ մասի բովանդակությունը հիմնականում չի փոխվում։ 

Սա է հիմնական պատճառներից մեկը կայքում բլոգ ունենալու: Այն ապահովում է մշտապես թարմացվող քոնթենթ և հետաքրքրություն կայք մտնելու համար։ 

Բացի այդ, բլոգը հրաշալի հնարավորություն է Google-ին ցույց տալու, որ կայքն ակտիվ է ու թարմացվող, ինչն էլ մեծապես կարևորվում է SEO-ում։