WordPress նորություններ: jQuery թարմացում և PHP 8.0

0
48

WordPress-ի աշխարհում կան մի քանի կարևոր նորություններ, որոնցով այսօր կկիսվենք Ձեզ հետ:

Առաջինը WordPress 5.6-ում jQuery-ն կթարմացվի ավելի նոր տարբերակով: jQuery-ն JavaScript-ի հիմնական գրադարաններից մեկն է, որը հիմնավորում է թե ինչպես է WordPress-ն աշխատում admin-ում: Բանն այն է, որ ոչ բոլոր plugin-ները կկարողանան «լավ ընդունել» այս թարմացումը, այդ իսկ պատճառով Դուք պետք է փորձարկեք WordPress 5.6-ը նախքան Ձեր կայքն ամբողջովին թարմացնելը:

Երկրորդ նորությունը PHP 8.0-ի սպասվող թողարկումն է: Սա մեծ թարմացում է, որն ամեն ինչ ավելի ապահով, արդյունավետ և արագ կդարձնի: Սակայն դեռ շատ աշխատանք է տարվելու նախքան WordPress-ը կկարողանա ամբողջովին աջակցություն տրամադրել PHP 8.0-ին: