Ինչու՞ են որոշ անհաջող SEO ռազմավարություն ունեցող կայքեր զբաղեցնում բարձր դիրքեր

0
112

Google-ը բազմիցս պատասխանել է օգտատերերի կողմից հաճախ տրվող այս հարցին: Պատասխանը սովորաբար շատ կարճ է. նշանակում է, որ կայքը հաջողված է այլ կողմերից: 

Անցած ուրբաթ օգտատերերը ստացան այս հարցի ավելի ծավալուն պատասխանը: Նշվեց մի քանի կետ, ըստ որոնց անհաջող SEO ռազմավարություն ունեցող կայքերը բարձր դիրքեր են զբաղեցնում որոնողական համակարգում: 

Ստորև կարող եք տեսնել նշված կետերը:

Կայքին հարկավոր չէ ամեն ինչ անել կատարյալ ՝ որոնողական համակարգում լավ դասակարգվելու համար:

Google-ը բազում ալգորիթմներ ունի` կայքը գնահատելու համար:

Google-ը հաճախ անտեսում է կայքի թերի կողմերը, որոնք, իհարկե, չեն օգնում կայքի դասակարգմանը, սակայն ոչ միշտ են նաև խանգարում:

Երկարաժամկետ դիտարկելիս` ավելի կարևոր է կայքի ընդհանուր, մեծ պատկերը:

Google-ը կենտրոնանում է կայքի կողմից օգտատերերին տրվող արժեքի վրա:

Source: Search Engine Round Table