Թողարկվել է Screaming Frog SEO Spider թարմացումը՝ Version 14.0-ն

0
67

Հուլիս ամսին Version 13-ի թողարկումից հետո, օգտատերերի մի շարք feedback-ների արդյունքում այժմ թողարվել է Version 14.0-ն:

Ստորև կարող եք ծանոթանալ նոր հնարավորություններին:

1) Dark Mode

Իհարկե սա ամենակարևոր հնարավորությունը չէ, սակայն անկասկած սիրված է շատերի կողմից: Այժմ Դուք կարող եք միացնել Dark Mode-ը՝ կատարելով հետևյալ քայլերը. Config > User Interface > Theme > Dark:

Image for post

2) Google Sheets Export

Դուք կկարողանաք ավելացնել տարբեր Google հաշիվներ և պահպանել Ձեր crawl data-ն, որը կհայտնվի Google Drive-ում՝ ‘Screaming Frog SEO Spider’ թղթապանակի մեջ և հասանելի կլինի Sheets-ում:

Image for post

3) HTTP Headers

Դուք այժմ կարող եք պահպանել և տեսնել ամբողջական HTTP վերնագրերը: Վերջիններս ունենալու համար կատարեք հետևյալ քայլերը. ‘Config > Spider > Extraction’ և նշեք ‘HTTP Headers’: Այնուհետև հարցի և պատասխանի վերնագրերը կցուցադրվեն ներքևում գտնվող պատուհանի ‘HTTP Headers’ tab-ում:

Image for post

4) Cookies

SEO Spider-ը կհավաքի cookie-ի անունը, արժեքը, դոմեյնը, ժամկետի ավարտը ինչպես նաև այնպիսի հատկանիշներ ինչպիսիք են՝ անվտանգությունը և HttpOnly-ն: Այս ամենի համար կատարեք հետևյալ քայլերը. ‘Config > Spider > Extraction և նշեք ‘Cookies’: Այնուհետև դա կցուցադրվի ներքևում գտնվող պատուհանի Cookies tab-ում:

Image for post

5) Aggregated Site Structure

SEO Spider-ն այժմ կցուցադրի մի շարք URL-ներ, որը կօգնի Ձեզ ավելի լավ հասկանալ վեբ կայքի չափսն ու կառուցվածքը: Շատ օգտատերեր ավելի տրամաբանական են համարում օգտագործել դա, քան ավանդական list view-ն:

Image for post

Բացի այս կարևորագույն հնարավորություններից կան նաև այլ երկրորդական թարմացումներ, որոնց կարող եք ծանոթանալ ներբեռնելով Screaming Frog SEO Spider-ի version 14.0-ն: Որևէ խնդրի դեպքում կարող եք կապ հաստատել support-ի միջոցով և ստանալ աջակցություն:

ՀաջորդըInstagram-ն այժմ թույլ է տալիս որոնում կատարել keyword-ներով
Մարիա Հարությունյանը Loopex Digital-ի` միջազգային SEO կազմակերպության համահիմնադիրն է: Մարիան և Loopex-ի համահիմնադիր Վահան Պողոսյանը ընդամենը 9 ամսում հասցրել են համագործակցել տարբեր միջազգային կազմակերպությունների հետ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ավստրալիայից և այլն: Մարիան վստահելի գործընկեր է այնպիսի SEO մասնագետների հետ, ինչպիսիք են Ջոն Լինքոլնը` 3x Inc, Fortune 5,000 company, Ignite Visibility հիմնադիրը, և Նաթան Գոչը` Gotch SEO academy-ի հիմնադիրը: