Passage Indexing-ը չի տարբերվի որոնողական համակարգի արդյունքներից

0
88

Google-ի Passage Indexing-ի մասին հայտարարությունից հետո շատերը կարծում էին, որ այն կտարբերվի սովորական որոնողական համակարգի արդյունքներից: Պատճառն այն էր, որ Google-ը հրապարակել էր նկարներ, որտեղ հստակ երևում էին տարբերությունները:

Պարզվում է, որ Passage Indexing-ը ամենևին էլ չի տարբերվի: Որոնողական համակարգի արդյունքների տեսքը չի փոխվի: Passage Indexing-ը վերաբերում է միայն ranking չափանիշներին: Այն կազդի որոնողական համակարգում տարբեր կայքերի հայտնվելու և դրանց հերթականության վրա, սակայն տեսքը կմնա նույնը:

Հավելենք, որ Passage Indexing-ը չի գործի 2020 թվականին:

Source: Search Engine Round Table