Instagram-ն այժմ թույլ է տալիս որոնում կատարել keyword-ներով

0
59

Instagram-ն առաջին անգամ ավելացնում է keyword-ներով քոնթենթ որոնելու հնարավորություն:

Մինչ այս օգտատերերը կարողանում էին քոնթենթ որոնել միայն հեշթեգներով, location tag-երով և օգտանուններով:

Այսպիսով Instagram keyword որոնման հնարավորությունը թույլ է տալիս օգտատերերին՝ որոնել օրինակ “home office inspiration” keyword-ը, #homeofficeinspiration հեշթեգի փոխարեն:

Ընկերության խոսնակը հայտնել է The Verge-ին, որ Instagram-ը հաշվի է առնում մի շարք գործոններ, ինչպես օրինակ՝ քոնթենթի տեսակը, վերնագրերը, երբ է այն հրապարակվել և ավելին:

Խոսնակը հաստատում է, որ Instagram-ն օգտագործում է մեքենայական ուսուցում՝ գտնելու ամենաբարձր որակով քոնթենթը, որը կհամապատասխանի Ձեր որոնմանը:

Այս թարմացման ամենաուրախալի կողմը հավանաբար Instagram SEO-ի պոտենցիալն է:

Նախկինում Instagram-ի գրառումները օպտիմիզացնելու միակ միջոցը համապատասխան հեշթեգներ և գուցե նաև location tag-եր ներառելն էր: Այժմ մարքեթոլոգներն ունեն ամբողջովին նոր ալգորիթմ, որը պետք է հասկանալ և օպտիմիզացնել:

Դեռևս շատ քիչ են քննարկումներն այս թարմացման շուրջ, որը կարող է հիմնավորվել այն հանգամանքով, որ կա՛մ օգտատերերը դեռ չեն նկատել դա, կա՛մ այն դեռ չի թողարկվել բոլորի համար:

Instagram keyword որոնման հնարավորությունը թողարկվել է անգլերեն լեզվով՝ Կանադայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Իռլանդիայի բոլոր օգտատերերի համար: