Ակտիվացրեք parallel tracking ֆունկցիան վիդեո գովազդների համար

0
137
Parallel tracking

Google-ը սահմանել է վիդեո-գովազդների համար parallel tracking ակտիվացնելու վերջնաժամկետ՝ 2021 թ․-ի ապրիլի 30։

Parallel tracking-ի շնորհիվ՝ օգտատերերը գովազդի վրա սեղմելուց հետո անմիջապես են տեղափոխվում Ձեր նախատեսած էջ, առանց մի քանի միջանկյալ հղումներով անցնելու։ Այդպիսով՝ գովազդով հետաքրքրված լսարանին <<ճանապարհի կեսից>> կորցնելու հավանականությունը զգալիորեն նվազում է, քանի որ click-ից հետո ոչ իրենց ակնկալած հղումը տեսնելով, օգտատերերը հաճախ առհասարակ փակում են նոր բացված պատուհանը։

Parallel tracking-ը ներմուծվել է 2018-ին, աստիճանաբար ադապտացվելով տարբեր գովազդային տեսակներին։ Այժմ հերթը վիդեո-գովազդինն է, որի համար կարող եք parallel tracking ակտիվացնել՝ հետևելով Google-ի ուղեցույցին։