Google Search Console-ը կսկսի crawl անել կայքերը HTTP/2-ով

0
172

Վերջերս Google Search Console-ը սկսեց հաղորդագրություններ ուղարկել կայքերը HTTP/2-ով crawl անելու մասին: Եթե ​​Google-ը սկսել է crawl անել Ձեր կայքը HTTP 2-ով, ապա Դուք պարտադիր կստանաք հաղորդագրություն Google-ի կողմից: 

Այս գործընթացը սկսվել էր 2020 թվականի սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին: Այս պահին Google-ի աշխատակիցները նշում են, որ h2 crawler-ն աստիճանաբար հզորանում է: Նրանք հայտնեցին, որ մոտակա երկու օրերի ընթացքում օգտատերերն այս մասին հաղորդագրություն կստանան: 

Այս փոփոխությունը որևէ կերպ չի ազդի Ձեր կայքի վարկանիշի վրա, և Ձեր կողմից նոր գործողություններ չի պահանջի: 

Ստորև կարող եք տեսնել այդ հաղորդագրությունը: 

Source: Search Engine Round Table