Google-ը քննարկում է Request Indexing հնարավորության ապագան

0
56

John Mueller-ը Office Hours Hangout-ի ընթացքում պատասխանել է այն հարցին թե արդյոք Request Indexing հնարավորությունը ետ կգա: Ենթադրվում էր, որ այն կվերադառնար մի քանի շաբաթից, սակայն արդեն մեկ ամիսն է լրանում:

Request Indexing հնարավորությունն օգտագործվում է երբ նոր վեբ էջ է հրապարակվում կամ արդեն գոյություն ունեցող էջը թարմացվում է:

Ըստ Google-ի request indexing հնարավորության մասին հայտարարության, այն անհասանելի էր մեկ ամիս առաջ՝ ենթակառուցվածքային փոփոխություններ կատարելու համար:

John Mueller-ը նշեց, որ հարցման նպատակը օգնելն էր Google-ին՝ հասկանալ թե ինչպես են publisher-ներն օգտագործում request indexing հնարավորությունը և դա նկատի ունենալ իրենց հաջորդ քայլերի համար:

Հնչեցրած հարցը հետևյալն էր.

“What’s up with the request indexing thing? …Are you taking it away from us?”

Mueller-ի պատասխանն էր.

“I’m not planning on taking away anything.”

John Mueller-ի պատասխանից կարելի է ենթադրել, որ Google-ը չի պլանավորում հեռացնել այդ գործիքը: