Google-ը փոխում է բանալի բառերի վարքագիծը

0
150

Փոփոխությունը վերաբերում է broad match modifier և phrase match գործիքներին, իսկ ավելի ճիշտ՝ դրանց գործառույթների միացմանը։

Փետրվար ամսվա կեսից սկսած՝ phrase match-ը աստիճանաբար կսկսի ներառել broad match modifier-ի որոշ գործառույթներ։ Իսկ հուլիս ամսվանից՝ երբ նշված փոփոխությունը կսկսի գործել ամբողջ աշխարհում, Google-ը խորհուրդ է տալիս նոր բանալի բառերը ստեղծել միայն phrase match-ով։

Ի՞նչին է միտված այս փոփոխությունը։ Google-ի բոլոր ճանապարհները տանում են ավելի ճշգրիտ որոնման արդյունքներ գեներացնելուն, այդ թվում նաև այս մեկը։

Ըստ հենց Google-ի հայտարարության օրինակի՝ նախկինում <<+moving +services +NYC +to +Boston>> բանալի բառը կարող էր գեներացնել moving services Boston to NYC արդյունքը, որն ըստ էության օգտատիրոջ փնտրածի լրիվ հակառակն էր։ Նոր, փոփոխված մոդելը նպատակ ունի վերացնել նման դեպքերը։

Ստորև նկարները կօգնեն ավելի լավ պատկերացնել փոփոխությունը։