Google. Noindexed էջերը կարող են ազդել Core Web Vital-ների վրա

0
64

Երբ Google-ը գնահատում է թե որքանով է կայքը համապատասխանում Core Web Vitals-ին, այն հնարավոր է հաշվի առնի նաև noindexed էջերը:

Google-ը հաստատում է, որ noindexed էջերը դեռ կարող են օգտագործվել՝ կայքի Core Web Vital-ները գնահատելու համար, որոնք շուտով կդառնան search ranking factor-ներ:

Սա SEO մասնագետների մտահոգության առիթ է դարձել, այդ իսկ պատճառով այն քննարկվել է John Mueller-ի հետ՝ դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած Google Search Central live հեռարձակման ժամանակ:

Հարցերից մեկը կապված է եղել Core Web Vital-ները հաշվարկելու համար Google-ի՝ տվյալներ օգտագործելու հետ: Google-ը վերցնում է group page-եր, վերլուծում դրանք և օգտագործում տվյալները՝ հաշվարկելու ամբողջ կայքի Core Web Vital-ները: 

Mueller-ին հարցրին թե ինչպես է Google-ը ընտրում էջերի խմբերը, որոնք օգտագործվում են Core Web Vital-ները հաշվարկելու համար:

Mueller-ը հիմնավորեց, որ Core Web Vital-ները ձևավորվել են՝ հաշվարկելու page experience-ը, իսկ noindexed էջերը կայքում դեռ հասանելի են օգտատերերին, այդ իսկ պատճառով դրանք նույնպես պետք է ներառվեն հաշվարկման մեջ: