Google-ը հաստատել է ենթաթեմաներով դասակարգումը որոնողական համակարգում

0
89

Google-ը հաստատել է որոնողական համակարգի նոր առանձնահատկությունը: Այսուհետ, որոնողական համակարգի արդյունքներում դասակարգումը կլինի ենթաթեմաներով: 

Սա նշանակում է, որ Google համակարգը կհասկանա տարատեսակ ենթաթեմաներ` ըստ որոնումների հետաքրքրության: Այս նոր առանձնահատկության շնորհիվ` որոնողական համակարգի արդյունքներում կհայտնվի ավելի մեծ քանակությամբ համապատասխան կոնտենտ:

Որպես օրինակ, եթե որոնում եք «տնային մարզասարքեր», Google-ը այժմ կարող է հասկանալ համապատասխան ենթաթեմաներ, ինչպիսիք են բյուջետային սարքավորումները, սարքավորւմների տեսակները և այլն` ցույց տալով ավելի լայն բովանդակություն:

Source: Search Engine Round Table