Google-ը ներկայացնում է նոր Lead forms

0
153

Google-ը ներմուծել է գովազդվող էջերի արդյունավետությունը բարձրացնելու և հաճախորդ-բիզնես կապը ավելի հեշտացնելու նոր մեթոդ՝ Lead forms:

Եթե Դուք ակտիվացնեք այդ ֆունկցիան Ձեր կայքի գովազդի ժամանակ, օգտատերերը կայքի հղումով անցնելուց առաջ կստանան պատուհան-հարցաթերթիկ։

Այդ Lead form-ի մի քանի հարցերը հնարավորություն կտան Ձեզ արագ հասկանալ, թե կոնկրետ որ ապրանքով կամ ծառայությամբ է հետաքրքրված տվյալ օգտատերը։ Վերջինս էլ ամբողջ landing page-ը ուսումնասիրելու և իր փնտրածը գտնելու փոխարեն՝ կարող է ուղղակի հարցում ուղարկել կայքին, և ստանալ կոնկրետ իրեն հետաքրքրող տեղեկությունը։

Lead forms կարող եք ակտիվացնել search, video և Discover գովազդների համար։ Այն ունենում է այսպիսի տեսք՝

Ակտիվացնելու համար՝ գովազդի կարգավորումներ > Always show the lead form when someone interacts with my ad։