Google-ը հաստատել է ուսուցողական առաջադրանքների ցուցադրումը որոնողական համակարգի արդյունքներում

0
94

Նախորդ հրապարակումներից մեկում արդեն նշել ենք, որ Google-ը փորձարկում է որոնողական համակարգի արդյունքներում ուսուցողական առաջադրանքներ տեղադրել: Որոնողական համակարգի արդյունքներում տարբեր թեմաներ որոնելիս` կարելի է տեսնել նոր բաժին, որտեղ ներկայացված են որոնված թեմային վերաբերվող խնդիրներ:

Աշխատանքներն այս պահին դեռ փորձարկման փուլում են: Ավելի ուշ կտրամադրվեն տեղեկություններ, թե ինչպես կարող են ուսուցողական խնդիրների հրատարակողները նույնպես մասնակացել այս գործընթացին: Հավանաբար, այս նոր բաժնի աշխատանքի համար խնդիրները չեն փնտրվի crawler-ների միջոցով: Այս դեպքում` հենց հրատարակողները պետք է կապ հաստատեն Google-ի հետ:

Source: Search Engine Land