Թարմացվե՞լ է արդյոք Google-ը 2021 թվականի հունվարի 12-ին

0
105

Հունվարի 12-ից օգտատերերը սկսել են նկատել Google-ի նոր թարմացում: Սա առայժմ միայն օգտատերերի ենթադրություններն են, քանի որ թարմացումը դեռ հաստատված չէ: Պետք է հաշվի առնել, որ  Google-ը պաշտոնապես հայտարարում է նոր թարմացումների մասին` դրանց գործելուց մի քանի ամիս անց: Սա նշանակում է, որ եթե թարմացումը գործում է, օգտատերերն արդեն կարող են կիրառել դրանք: 

Օրինակ` նոյեմբերին Google-ն արդեն սկսել էր գործարկել որոնողական համակարգում ենթաթեմաների ավելացումը: Սակայն այդ թարմացման մասին պաշտոնապես հայտարարվեց շատ ավելի ուշ:

Այնուամենայնիվ, դեռ հստակ պարզ չէ, հունվարի 12-ից նոր թարմացում ավելացվել է, թե ոչ: Սպասենք Google-ի պաշտոնական հայտարարությանը:

Ստորև կարող եք տեսնել որոնողական համակարգի արդյունքների տատանումները վերջին 30 օրվա ընթացքում:

Source: Search Engine Round Table