Այսուհետ Google Ads-ը կստուգի Ձեր ինքնությունը

0
117

Դեռ անցած տարվա մարտի 20-ից Google-ը նշել էր, որ Google Ads թիմը կսկսի ստուգել Ձեր ինքնությունը` Google Ads account-ի համար: Ապրիլին արդեն պարզ դարձան ավելի շատ մանրամասներ: Այս պահին Google Ads-ի օգտատերերը ստանում են նամակներ, որտեղ նշված է, որ պետք է հաստատել ինքնության ստուգումը մինչև 2021 թվականի փետրվարի 6-ը: 

Ստորև կարող եք տեսնել այդպիսի նամակի օրինակ:

Ձեր Google Ads account-ը կշարունակի գործել մինչ ընթանում են ինքնության ստուգման աշխատանքները, սակայն, եթե մինչև փետրվարի 6-ը ինքնությունը չհաստատվի, Ձեր Google Ads account-ը կկասեցվի:

Այս գործընթացը անցնելու համար` Դուք պետք է ներկայացնեք Ձեր հավաստի անունը և հասցեն: Այնուհետև, այդ տեղեկությունը կհայտնվի գովազդում: 

Google-ը նշում է, որ այս գործընթացը արվում է` օգտատերերի համար հուսալի և անվտանգ գովազդներ ապահովելու համար:

Source: Search Engine Round Table