Google Ads Editor v1.5-ն ունի մի շարք բարելավված հնարավորություններ

0
59

Google-ը թողարկել է նոր Google Ads Editor-ը, որը version 1.5-ն է և ունի մի շարք կարևոր բարելավումներ: Նշենք, որ նախկին թարմացումը տեղի է ունեցել հուլիս ամսին՝ version 1.4-ի համար:

Ստորև կարող եք ծանոթանալ փոփոխություններին.

Այժմ Դուք կարող եք ֆիլտրել ըստ campaign-ների, գովազդի խմբերի կամ այն ամենի, որոնք կիսում են նույն label-ը:

  1. Բացեք Shared library-ն,
  2. Սեղմեք Labels բաժնի վրա,
  3. Նշեք այն label-ները, որոնք ցանկանում եք ֆիլտրել և սեղմեք աջ click-ով:

Ընտրեք այս հնարավորություններից մեկը.

  1. Select associated account in the tree view
  2. Select associated campaigns in the tree view
  3. Select associate ad groups in the tree view
  4. Select all associated items in the tree view.

Դուք այժմ կարող եք ֆիլտրել ըստ այն label-ների, որոնք Դուք ստեղծել եք.

  1. Բացեք Shared library-ն
  2. Սեղմեք Labels բաժնի վրա
  3. Ընտրեք այն label-ները, ըստ որոնց ցանկանում եք ֆիլտրել և սեղմեք աջ click-ով
  4. Նշեք Filter on selected labels, որպեսզի ֆիլտր ավելացնեք այդ label-ների վրա:

Եթե Դուք նոր եք Editor-ում ապա կտեսնեք կարճ ուսուցողական նյութ, որը կբացատրի թե ինչպես պետք է օգտագործել Ձեզ հասանելի գործիքները:

Մյուս նոր հնարավորությունների մասին ավելին կարող եք կարդալ այստեղ: