Այժմ կարող եք հետևել բողոքարկած review-ների կարգավիճակին

0
241
bad review

Մարդիկ իրար խորհուրդների ավելի են վստահում, քան գովազդներին։

Ընկերություններն էլ, ելնելով դրանից, ավելի շատ ուշադրություն են դարձնում հաճախորդների review-ներին, քանի որ վատ review-ները կարող են ուղղակիորեն ազդել վաճառքների և ընկերության ընդհանուր համբավի վրա։

Բարեբախտաբար, Google My Business-ում կարող եք բողոքարկել review-ները, իսկ այժմ նաև հետևել, թե բողոքարկումն ինչ ընթացք է ստացել։

Նոր հնարավորությունից օգտվելու համար ակտիվացրեք այն Ձեր GMB հաշվից։ Դրանից հետո, ավելացված Check review removal status սեղմելով՝ կարող եք տեսնել բոլոր բողոքարկած review-ները և թե ինչ կարգավիճակում են դրանք այդ պահին գտնվում։ Եթե վատ կարծիքն արդեն հեռացվել է, այն այլևս չեք տեսնի բողոքարկվածների ցուցակում։

Եվս մեկ լավ կողմ է այն, որ կարող եք ավելի մանրամասն իմանալ՝ ինչու է Google-ը Ձեր բողոքարկած review-ին որևէ կերպ արձագանքել, կամ կարող եք կրկնակի բողոքարկել։

Երկու կարևոր նշում․

1․ Google-ը սահմանափակ թվով review-ների համար է տալիս այս հնարավորությունը։

2․ Հնարավորությունը հասանելի է այն Google My Business հաշիվներին, որոնք քիչ թվով բինես էջեր ունեն։