Google-ի անդրադարձը anchor text-երին՝ որպես ranking factor-ներ

0
67

Google-ը վերջերս հաստատել է, որ anchor text-ը համարվում է ranking factor, որը հնարավոր է Ձեզ համար ամենևին էլ նորություն չէ: Սակայն, Google-ը նաև անդրադարձել է anchor text-ի երկարությանը: Չնայած ավելի երկար anchor text-ը հնարավոր է այդքան էլ լավ չհամարվի, սակայն այն ավելի շատ կոնտեքստ է տրամադրում:  

Սա անհրաժեշտ է մտապահել Ձեր կայքի կամ բլոգի վրա աշխատելիս: Այն հատվածը, որը նշում եք Ձեր anchor text-ում՝ պատմում է Google-ին թե ինչի մասին է Ձեր էջը: Եվ օրինակ՝ որպես anchor text օգտագործված ‘click here’ -ը Google-ին մանրամասներ չի տրամադրի այդ էջի կոնտեքստի մասին: Այսպիսով, ‘read more’-ի կամ ‘click here’-ի փոխարեն փորձեք օգտագործել ավելի ինֆորմատիվ anchor text-եր: